Օգտակար խորհուրդներ
Սթրեսից ազատվելու 3 քայլ. news.am
Սթրեսային իրավիճակների հետ գրեթե բոլորն են առնչվում, եւ ոչ միայն մարդիկ, այլեւ կենդանիները: Ոչ մեծ սթրեսը նույնիսկ օգտակար է օրգանիզմի համար, քանի որ ստիպում է նրան մոբիլիզացնել իր ուժերը եւ ավելի արդյունավետ գործել, սակայն շարունակական սթրեսը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել, ընդ որում, թե´ հոգեբանական, թե´ ֆիզիկական:
Սթրեսն ավելի արդյունավետորեն հաղթահարելու համար Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը խորհուրդ է տալիս հետեւյալը.
1. Եթե Դուք հայտնվել եք Ձեզ մոտ սթրես առաջացնող իրավիճակում, առաջին հերթին պետք է անել ամեն հնարավորը՝ իրավիճակը փոխելու այնպես, ինչպես Դուք եք ցանկանում:
2. Եթե անհնար է փոխել իրավիճակը, ստիպված կլինեք փոխել դրա հանդեպ վերաբերմունքը: Փորձեք խնդիրն այլ տեսանկյունից դիտել: Արեք ամեն հնարավորը, որպեսզի այն դադարի Ձեզ առաջվա պես ուժեղ անհանգստացնել:
«Եթե մենք չենք կարող փոխել աշխարհը, անհրաժեշտ է փոխել մեր վերաբերմունքն աշխարհի նկատմամբ: Այս մոտեցումն արդիական է բոլոր իրավիճակներում: Եթե խնդիր կա, այն պետք է լուծել: Եթե անհնար է այն լուծել, պետք է հաշտվել եւ սովորել ապրել դրա հետ»,-բացատրել է հոգեբույժը:
3. Եթե ամեն դեպքում Դուք սթրես եք տանում, անհրաժեշտ է մտածել դրա՝ Ձեր առողջության վրա դրա ազդեցությունը մեղմելու մասին: Եթե ինքնուրույն չի հաջողվում դա անել, պետք է դիմել մասնագետին:
Օրինակ՝ մեր օրերում շատ հայերի համար սթրեսի պատճառ է գումարի հետամանորյա պակասը: Այդպիսի իրավիճակում մարդը պետք է կամ գումար ձեռքբերելու միջոց գտնի, կամ էլ հաշտվի դրա պակասի հետ: Եթե նա գումարն այնպիսի ճանապարհով ձեռք բերի, որը հետագայում նրան էլ ավելի շատ սթրես կպատճառի, ավելի ճիշտ կլինի ադեկվատորեն գնահատել իրավիճակը եւ ավելի հարմար որոշում գտնել կամ էլ դեռ հաշտվել դժվարությունների հետ՝ փոխելով դրանց հանդեպ վերաբերմունքը:
16.01.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ